ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Քանդում ու ավերում են այն ամենը, ինչը կապված է երկրի պաշտպանության հետ. Սենոր Հասրաթյան

Քանդում ու ավերում են այն ամենը, ինչը կապված է երկրի պաշտպանության հետ. Սենոր Հասրաթյան
26.08.2022 | 10:30

Հնագույն ժամանակներից սկսած զինվորական ծառայությունը միշտ էլ եղել է պատվի գործ: Ավելին, անգամ, որոշ երկրներում այն համարվել է վերդասակարգային պարտականություն, իսկ որոշ երկրներում՝ ազնվականության մենաշնորհ:

Առայսօր էլ քիչ չեն այն երկրները, որոնցում զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների համար պետական բարձր պաշտոնները, օրենքով սահմանված կարգով, շարունակում են մնալ անհասանելի:
Այս ավանդույթի ուժով ապրած ու ապրող ժողովուրդներն են հիմնականում ստեղծել ու հզորացրել իրենց երկրները, իսկ նրանք, ովքեր նախընտրել են Հայրենիքի պաշտպանությունը դարձնել վճարվող ծառայություն սոցիալապես անապահով խավի համար, այդ երկրները, վաղ թե ուշ, հեռացել են պատմության թատերաբեմից:


Այսքանից հետո ի՞նչ որակում տալ դեռևս անավարտ պատերազմի պայմաններում ապրող այն երկրի կառավարությանը, որը հավանություն է տալիս պարտադիր զինվորական ծառայությունից գումարով ազատելու մասին օրենքի նախագծին:
Սրանք ոչ թե չգիտեն, թե ինչ է լինելու այս ամենի արդյունքում, այլ, լավատեղյակ լինելով, քանդում ու ավերում են այն ամենը, ինչը կապված է երկրի պաշտպանության հետ:

Դիտվել է՝ 18122

Մեկնաբանություններ